19.11.2019 11:44

Թրամփը դեմ չէ ցուցմունք տալու իմպիչմենտի գործով

Թրամփը դեմ չէ ցուցմունք տալու իմպիչմենտի գործով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն դուր է գալիս կոնգրեսում իմպիչմենտի գործով լսումների ընթացքում ցուցմունքներ տալու գաղափարը:

Երկուշաբթի արված իր գրառման մեջ Թրամփը նշել է, թե լրջորեն մտածում է նման քայլ կատարելու հնարավորության մասին:

«Եթե ես նույնիսկ ոչ մի վատ բան չեմ արել և չեմ ուզում կշիռ հաղորդել այդ կեղծ, անպիտան գործընթացին, ինձ դուր է գալիս այդ գաղափարը, և ես լրջորեն մտածում եմ դրա մասին, որպեսզի կոնգրեսը կրկին կենտրոնանա»,- Twitter-ում գրել է Թրամփը:

Նախօրեին նման առաջարկով հանդես է եկել Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին:

Առայժմ կոնգրեսը պաշտոնապես չի հրավիրել Դոնալդ Թրամփին՝ լսումների ընթացքում հանդես գալու որպես վկա:

Փոխանցում է BBC_ն: