19.11.2019 12:17

Եվրոպան կանգնած է երիտասարդ փախստականների կորսված սերունդ ունենալու սպառնալիքի առջև

Եվրոպան կանգնած է երիտասարդ փախստականների կորսված սերունդ ունենալու սպառնալիքի առջև

ԵՄ-ի մարդու իրավունքների գործակալությունը (FRA), որ տեղակայված է Վիեննայում, իր նոր զեկույցում պնդում է, որ Եվրոպան, հակառակ իր ցանկության, կարող է ստեղծել պատերազմներից ու հետապնդումներից փրկվելու համար իրենց տները լքած երիտասարդ փախստականների մի ամբողջ կորսված սերունդ:

Զեկույցում, որը պատրաստվել է  Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Իտալիայում և Շվեդիայում փախստականների հետ բազմաթիվ հարցազրույցների հիման վրա, բացահայտվում են արևմտյան հասարակությանը 16-24 տարեկան երիտասարդների ինտեգրման հետ կապված լուրջ խնդիրները:

Ընդ որում՝ 2015-2018 թթ. Եվրամիության երկրներն իրենց պաշտպանության տակ են առել մոտավորապես 2 մլն փախստականների:

Զեկույցում մասնակից երկրներին կոչ է արվում արագացնել ապաստանի տրամադրման գործընթացը, պարզեցնել ընտանիքների վերամիավորման կարգը և բարելավել փախստականների բնակարանային պայմանները:

Զեկույցի հեղինակները նաև առաջարկում են հոգեբանների ներգրավել փախստական երիտասարդների հետ աշխատելու համար և երեխաներին հնարավորինս արագ տեղավորել դպրոցներում:

Փոխանցում է BBC-ն: