ԱՄՆ-ը օրինական է ճանաչել հրեական բնակավայրերը Հորդանանի Արևմտյան ափին

Միացյալ Նահանգներն առաջին անգամ փոխել է իր դիրքորոշումը Հորդանան գետի Արևմտյան ափին հրեական բնակավայրերի վերաբերյալ: Այժմ Վաշինգտոնը դրանք միջազգային իրավունքի խախտում չի համարում:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի խոսքով՝ Ամերիկան պարզապես ընդունել է այն իրականությունը, ինչն առկա է տեղերում: Ընդ որում՝ նա շեշտել է, որ Արևմտյան ափի կարգավիճակը պետք է որոշվի Իսրայելի և պաղեստինցիների միջև բանակցությունների ճանապարհով:
Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի աշխատակազմում արձագանքը չի ուշացել՝ Միացյալ Նահանգները կարևոր քաղաքական որոշում է կայացրել, որն ուղղում է պատմական սխալը:
Իր հերթին՝ Պաղեստինյան ինքնավարության առաջնորդի ներկայացուցիչ Մահմուդ Աբասը հայտարարել է, թե ԱՄՆ-ի որոշումն ամբողջությամբ հակասում է միջազգային իրավունքին:
Փոմփեոյի հայտարարությունից հետո Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին զգուշացրել է, որ Երուսաղեմ, Արևմտյան ափ և Գազայի հատված մեկնելը վտանգավոր է:
Փոխանցում է BBC-ն: