19.11.2019 14:49

Էրդողան. Թուրքիան չի հրաժարվի C-400-ից

Էրդողան. Թուրքիան չի հրաժարվի C-400-ից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի հայտարարել է, թե իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփին տեղեկացրել է ռուսաստանյան C-400 հրթիռային համակարգերից Անկարայի հրաժարվելու անհնարինության մասին:

«Մենք Թրամփին բացատրեցինք, որ Թուրքիան չի նահանջի C-400-ի հարցից: Ես Թրամփին պատմեցի այն մասին, թե ինչպես է Թուրքիան որոշել գնել C-400 համակարգերը, և նա ընդունեց, որ մենք ունեինք այդ իրավունքը»,- տեղեկացրել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով Անկարայում:

Փոխանցում է tass.ru-ն: