19.11.2019 15:06

ԱԺ-ն ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին. Ա1+

ԱԺ-ն ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին. Ա1+

Ազգային ժողովն այսօր ընտրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամների:

«Ա1+»-ի փոխանցմամբ, այսօր տեղի ունեցած փակ-գաղտնի քվեարկությունից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է ընտրության արդյունքները:

Կառավարության կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրված Լիլիթ Ալեքսանյանը ստացել է 85 կողմ, 15 դեմ ձայն, Բարձրագույն դատական խորհուրդի կողմից թեկնածու առաջադրված Արամայիս Փաշինյանը ստացել է 85 կողմ, 16 դեմ ձայն, «Իմ քայլը» խմբակցության թեկնածու Էդգար Շաթիրյանը ստացել է 96 կողմ, 6 դեմ ձայն, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Նարեկ Համբարձումյանը ստացել է 71 կողմ, 31 դեմ ձայն, «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Հայկուհի Հարությունյանը ստացել է 90 կողմ, 12 դեմ ձայն:

Այսպիսով, բոլոր առաջադրված թեկնածուները ընտրվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ: