19.11.2019 17:30

ԶԼՄ. Թուրքիայում 133 զինվորականների ձերբակալության օրդեր է տվել

ԶԼՄ. Թուրքիայում 133 զինվորականների ձերբակալության օրդեր է տվել

Իզմիրի դատախազությունը 133 թուրք զինվորականների ձերբակալության օրդեր է տվել՝ «ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) անդամների դեմ գործողության շրջանակներում, որոնց Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կազմակերպելու համար:

Այդ մասին տեղեկացնում է NTV հեռուստաալիքը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ ուժայինները հակաահաբեկչական գործողություն են անցկացնում միաժամանակ հանրապետության 44 շրջաններում: Կասկածյալներից 82-ը գործող զինվորականներ են:

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈՒ մի խումբ զինվորներ և սպաներ պետական հեղաշրջման փորձ կատարեցին: Հիմնական դիմակայությունը ծավալվեց Ստամբուլում և Անկարայում, զոհվեց 250 մարդ՝ չհաշված խռովարարներին, ավելի քան 2 հազար հոգի վիրավորվեց:

 Հեղաշրջման նախապատրաստման համար Անկարան մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյոլենին և նրա հետ կապված FETO կազմակերպությանը:

Փոխանցում է tass.ru-ն: