20.11.2019 09:30

Ժոզե Մոուրինյոն առաջիկա ժամերին կարող է դառնալ Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը

Ժոզե Մոուրինյոն առաջիկա ժամերին կարող է դառնալ Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն առաջիկա ժամերին կարող է նշանակվել Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնում, տեղեկացնում է Sky Sports-ը:

Մաուրիսիո Պոչետինոյի հրաժարականից հետո «Տոտենհեմի» ղեկավարությունը բանակցություններ է սկսել Մոուրինյոյի հետ և մոտ է 56-ամյա մասնագետի հետ համաձայնության գալուն:

«Տոտենհեմի» ղեկավարությունն ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում քննարկում է նաև «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի թեկնածությունը: 

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն 2018 թվականի դեկտեմբերին հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից: