20.11.2019 10:23

«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է 11-րդ տարին անընդմեջ եկամուտների աճի մասին

«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է 11-րդ տարին անընդմեջ եկամուտների աճի մասին

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է 11-րդ տարին անընդմեջ եկամուտների աճ ունենալու մասին:

2018/19 մրցաշրջանում մանչեսթերյան ակումբի եկամուտը կազմել է 535.2 միլիոն ֆունտ ստերլինգ, որից «Մանչեսթեր Սիթիի» շահույթը կազմել է շուրջ 50 միլիոն եվրո:

BBC-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» առաջիկայում նոր հովանավորչական պայմանագրեր կկնքի և ֆինանսական ցուցանիշներով կհավասարվի Անգլիայի ամենահարուստ ֆուտբոլային ակումբին՝ «Մանչեսթեր Յունայթեդին»:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» դարձել է Անգլիայի չեմպիոն: