20.11.2019 11:00

Եվրո-2020-ի որակավորման փուլը հաղթահարած բոլոր թիմերը

Եվրո-2020-ի որակավորման փուլը հաղթահարած բոլոր թիմերը

Հայտնի են ֆուտբոլի 2020թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլը հաղթահարած բոլոր 20 թիմերը, որոնք հունիսի 12-ից հուլիսի 12-ը կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:

Եվրո-2020-ի որակավորման փուլի առաջին ուղեգիրը հոկտեմբերի 10-ին ձեռք է բերել I խմբի առաջատար Բելգիայի հավաքականը, իսկ վերջին ուղեգիրը նոյեմբերի 20-ին նվաճեցին Ուելսի հավաքականը:

Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը կմասնակցի J խմբում երկրորդ տեղը գրաված Ֆինլանդիայի հավաքականը, իսկ Հոլանդիայի և Դանիայի հավաքականները, որոնք չէին կարողացել հաղթահարել 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը, կրկին կպայքարեն չեմպիոնի կոչման համար: 

Եվրո-2020-ի վերջին 4 ուղեգրերը խաղարկվելու են Ազգերի Լիգա մրցաշարում՝ 2020 թվականի մարտին:

A խումբ

Անգլիա

Չեխիա

B խումբ

Ուկրաինա

Պորտուգալիա

C խումբ

Գերմանիա

Հոլանդիա

D խումբ

Շվեյցարիա

Դանիա

E խումբ

Խորվաթիա

Ուելս

F խումբ

Իսպանիա

Շվեդիա

G խումբ

Լեհաստան

Ավստրիա

H խումբ

Ֆրանսիա

Թուրքիա

I խումբ

Բելգիա

Ռուսաստան

J խումբ

Իտալիա

Ֆինլանդիա