20.11.2019 11:32

Հարի Քեյնը՝ Եվրո-2020-ի որակավորման փուլի լավագույն ռմբարկու

Հարի Քեյնը՝ Եվրո-2020-ի որակավորման փուլի լավագույն ռմբարկու

Ֆուտբոլի 2020թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլի լավագույն ռմբարկուն Անգլիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն է: 26-ամյա հարձակվողը դարձել է 12 գոլի հեղինակ:

Քեյնը որակավորման փուլում գոլի հեղինակ է դարձել Անգլիայի հավաքականի յուրաքանչյուր խաղում: 

Հարի Քեյնին հաջորդում են Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն և Իսրայելի հավաքականի առաջատար Էրան Զահավին, որոնք դարձել են 11 գոլի հեղինակ:

Քեյնը նաև Եվրո-2020-ի որակավորման փուլի ամենաբարձր արդյունավետություն ցույց տված ֆուտբոլիստն է: Անգլիացի հարձակվողը խփել է 12 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում (ընդհանուր՝ 17 միավոր): Այս ցուցանիշով Քեյնին հաջորդում են Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը և Ռուսաստանի հավաքականի հարձակվող Արտյոմ Ձյուբան՝ 14 միավորով: