Պաշտոնական.Ժոզե Մոուրինյոն՝ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշանակվել է Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնում, տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Մոուրինյոյի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:
Ժոզե Մոուրինյոն 2018 թվականի դեկտեմբերին հեռացվել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից և մինչև այժմ աշխատանքի չէր անցել որևէ ակումբում:
Տեղեկացնենք, որ «Տոտենհեմը» Մաուրիսիո Պոչետինոյի պաշտոնանկության մասին հայտնել է նոյեմբերի 19-ին: