20.11.2019 13:01

Պլատինի. VAR-ի կիրառումը փողերի անիմաստ վատնում է

Պլատինի. VAR-ի կիրառումը փողերի անիմաստ վատնում է

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին, որը մտադիր է վերադառնալ մեծ ֆուտբոլ, կարծում է, որ անհրաժեշտ է բացառել VAR  համակարգի գործածությունը.

-Ինձ դեմ դիմաց կանգնեցրեք այն մարդու հետ, ով որոշեց VAR-ը   ներմուծել ֆուտբոլի աշխարհ, և կես ժամից հետո կարող եմ նրան ապացուցել, թե ինչու վիդեո կիրկնությունների համակարգը չի գործում: Ես դեմ եմ VAR -ին: Մենք անիմաստ փող ենք վատնում:

Երբ տեսանյութի կրկնության շնորհիվ մեկ թիմի համար բարենպաստ որոշումներ են կայացվում, նա ուրախ է: Երբ ձեռնտու չէ,  քննադատում է: Պարզապես պետք է զուտ մրցավարի գործոնը մնա,  հակառակ դեպքում կարող եք պարզապես տեսախցիկներ տեղադրել ամենուր և դիտել բոլոր դրվագները՝ իրենց խախտումներով:

Մինչ այժմ VAR -ն իրեն չի արդարացրել նույնիսկ ամենաբարձր մակարդակով: Հարցերը մնում են օդից կախված: Բացի այդ, երկրպագուները շատ վրդովված են, երբ մրցավարը ընդհատում հանդիպումն ու գնում դիտելու դրվագի կրկնությունը,- ասել է Պլատինին: