20.11.2019 13:30

Մարադոնան հեռացվել է «Խիմնասիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Մարադոնան հեռացվել է «Խիմնասիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան հեռացվել է «Խիմնասիա եւ Էսգրիմայի» գլխավոր մարզիչի պաշտոնից, տեղեկացնում է La Nacion-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Մարադոնայի պաշտոնանկությունը կապված է «Խիմնասիայի» նախագահ Գաբրիել Պելեգրինոյի թեկնածության չառաջադրմանն ակումբի առաջիկա նախագահական ընտրություններում:

Մարադոնան «Խիմնասիա եւ Էսգրիման» գլխավորել է սեպտեմբերին։  Արգենտինայի առաջնության 22-րդ տուրից հետո «Խիմնասիան» 10 միավորով 22-րդ տեղում է: