20.11.2019 13:28

Անգլիական գյուղում արդեն 12-րդ անգամ փողով փաթեթ են գտնում

Անգլիական գյուղում արդեն 12-րդ անգամ փողով փաթեթ են գտնում

Հինգ տարի շարունակ Բլեքհոլ Քոլիերի բնակավայրում, ամենատեսանելի վայրերում, խոշոր գումարներ են գտնում՝ 2000 ֆունտ սթեռլինգ, որոնք, ակներևաբար, հատուկ են թողնված լինում:

Երկուշաթի մայթի վրա կրկին գտել են 20 ֆունտանոց թղթադրամներով մի փաթեթ:

Ո՛չ տեղի բնակիչները, որոնք պարտաճանաչ կերպով գտածոն հանձնում են ոստիկանություն, ո՛չ խուզարկուները այս հանելուկի բացատրությունը չեն գտնում:

Անգլիական չափանիշներով՝ բավական խոշոր գումար պարունակող փաթեթները (սովորաբար՝ 20 ֆունտանոց  հարյուր թղթադրամ, ինչը հավասար է 2588 դոլարի) սկսել են հայտնվել փողոցներում, գետնի վրա, պարիսպների տակ 2014 թվականին:

Դարեմ կոմսության ոստիկանությունը հարցուփորձ է արել բազմաթիվ մարդկանց, այցելել է գյուղի գրեթե բոլոր գրասենյակները, այդ թվում՝ բանկ և փոստ, սակայն ոչ մի կասկածելի բան չի հայտնաբերել: Թղթադրամների վրա մատնահետքերի որոնումները նույնպես արդյունք չեն ունեցել:

Սակայն ոստիկանությունը Բլեքհոլ Քոլիերիի բնակիչներին խրախուսում է ազնվության համար: Դեռ ոչ ոք չի պահանջել գտնված գումաը, ուստի և ոստիկանությունը վերադարձնում է նրան, ով  գտել է փաթեթը:

Բլեքհոլ Քոլիերիի բնակչությունը 5 հազար մարդ է:

Փոխանցում է BBC-ն: