20.11.2019 13:39

Մեղադրանք է ներկայացվել բանտի պահապաններին, որտեղ մահացել է միլիարդատերը

Մեղադրանք է ներկայացվել բանտի պահապաններին, որտեղ մահացել է միլիարդատերը

Նյու Յորքի ոստիկանությունը փաստաթղթերի կեղծման մեղադրանք է ներկայացրել այն բանտի պահապաններին, որտեղ պահվում էր ամերիկացի ֆինանսիստ, միլիարդատեր Ջեֆրի Էփշթեյնը:

Պահապանները հերթապահել են այն գիշեր, երբ Էփշթեյնը, ինչպես ենթադրվում է, ինքնասպանություն է գործել: Փոխանակ կես ժամը մեկ բանտախցին մոտենալու և հսկողություն իրականացնելու, ինչպես կարգն է պահանջում, պահապանները, հետաքննության վարկածով՝ կեղծել են հսկողության վերաբերյալ փաստաթղթերը:

Օգոստոսին Էփշթեյնին մեռած էին գտել բանտախցում, որտեղ նա սպասում էր իր դատավարությանը՝ անչափահաս աղջիկներին պոռնկության մեջ ներգրավելու գործով: Նրան սպառնում էր մինչև 45 տարվա ազատազրկում: Նա հերքում էր բոլոր մեղադրանքները:

Փոխանցում է BBC-ն: