Հոնկոնգի իշխանությունները ԱՄՆ-ին կոչ են անում չմիջամտել իրենց ներքին գործերին

Հոնկոնգի իշխանությունները ափսոսանք են հայտնել ԱՄՆ կոնգրեսի Սենատի կողմից «Հոնկոնգում մարդու իրավունքների և դեմոկրատիայի վերաբերյալ օրինագծին» հավանություն տալու կապակցությամբ՝ ընդգծելով, որ նման քայլը վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին և հենց ամերիկացիների բիզնես շահերին:
Նման ակտերը «ավելորդ են և անթույլատրելի», ասվում է ՉԺՀ հատուկ վարչական այդ շրջանի կառավարության՝ չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ:
«Ոչ մի օտարերկրյա օրենսդիր մարմին ոչ մի կերպ չպետք է միջամտի Հոնկոնգի ներքին գործերին»,- ընդգծում է տեղական իշխանությունների ներկայացուցիչը:
Խոսելով մարդու իրավունքների և ազատությունների մասին՝ նա նշել է, որ «դրանց պաշտպանությունը Հոնկոնգի կառավարության սահմանադրական պարտականությունն է»:
Փոխանցում է tass.ru-ն: