20.11.2019 13:56

Բոլիվիայի իշխանությունները Մորալեսի դստերը թույլ են տվել լքել երկիրը

Բոլիվիայի իշխանությունները Մորալեսի դստերը թույլ են տվել լքել երկիրը

Բոլիվիայի իշխանությունները որոշում են կայացրել թույլ տալ երկրից հեռանալու Մեքսիկայի դեսպանատանն ապաստանած Էվալիս Մորալես Ալվարադոյին, որը պետության նախկին ղեկավար Էվո Մորալեսի դուստրն է:

Այդ մասին երեքշաբթի տեղեկացրել է Բոլիվիայի ԱԳՆ-ն:

 Նշվում է նաև, որ ելքի թույլտվություն է տրվել նաև պատգամավոր Մարիա Ինոսետա Պոնյե Պոիչիին:

Հոկտեմբերի 20-ին Բոլիվիայում տեղի էին ունեցել նախագահական ընտրություններ, որում հաղթանակ էր գրանցվել գործող նախագահ Էվո Մորալեսի օգտին: Նրա հիմնական մրցակից Կառլոս Մեսան հայտարարել էր, որ չի ընդունում Մորալեսի հաղթանակը:

Ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո Մորալեսի հակառակորդները բողոքի ակցիաներ ձեռնարկեցին, երկրում անկարգություններ սկսվեցին: Բանակը, ընդդիմությունը և արհմիությունները պահանջում էին նախագահի հրաժարականը, ինչը և նոյեմբերի 10-ին արեց Մորալեսը՝ իրադրությունը բնորոշելով որպես պետական հեղաշրջում: Նոյեմբերի 12-ին նա փախավ Մեքսիկա, որտեղ իշխանությունները նրան քաղաքական ապաստան են տվել:

Փոխանցում է tass.ru-ն: