Բոլիվիայի իշխանությունները ելքի թույլտվություն չեն տվել նախկին նախարարներին

Բոլիվիայի ժամանակավոր կառավարությունը հրաժարվել է ելքի թույլտվություն տրամադրել մի քանի նախկին նախարարների, որպեսզի ապահովի նրանց մասնակցությունը ժամանակավոր իշխանությունների և նախկին նախագահ Էվո Մորալեսի կողմնակիցների միջև բանակցություններում:
Այդ մասին հաղորդել է նախագահին կից նախարար Խերխես Խուստինիանոն:
«Մենք մի քանի ելքի թույլտվություն ենք տվել, սակայն նախկին նախարարներից մի քանիսին մերժել ենք, որովհետև կարծում ենք, որ նրանք կարող են միջնորդ հանդիսանալ երկխոսության ընթացքում: Եթե նրանք մեկնեն, մենք ո՞ւմ հետ ենք բանակցելու»,- նախարարի խոսքն է մեջբերում La Razon թերթը:
Թերթի տվյալներով՝ նախկին նախարարներից ոմանք այժմ գտնվում են Լա-Պասեում Մեքսիկայի դեսպանատանը:
Ավելի վաղ ԱԳՆ ղեկավար Կարեն Լոնգարիկը տեղեկացրել էր, որ Մեքսիկայի դեսպանը խնդրագիր է ներկայացրել 24 նախկին պաշտոնյաների՝ երկիրն անարգել լքելու թույլտվության վերաբերյալ: Գերատեսչությունում նշել են, որ առայժմ այդ միջնորդությունը չի ընդունվել:
Փոխանցում է tass.ru-ն: