20.11.2019 14:18

Նեթանյահուն և Գանցը կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ համաձայնության չեն եկել

Նեթանյահուն և Գանցը կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ համաձայնության չեն եկել

Իսրայելի գործող վարչապետ Բինիամին Նեթանյահուն և «Կախոլ-Լավան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Բենի Գանցը համաձայնության չեն եկել լայն կառավարություն ձևավորելու հարցում: Այդ մասին չորեքշաբթի Twitter-ում գրառում է արել Նեթանյահուն:

«Ցավոք՝ երեկ (նոյեմբերի 19-ին) մեր զրույցի ընթացքում Բենի Գանցը հրաժարվեց ընդունել այն պայմանները, որոնք առաջադրել էր («Իմ տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդ) Ավիգդոր Լիբերմանը՝ ընդունել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի նախագիծը, որի համաձայն՝ ես, որպես գործող վարչապետ, առաջինը պետք է ստանձնեմ նոր կառավարության ղեկավարի պաշտոնը»,- ասվում է Նեթանյահուի գրառման մեջ: Վարչապետը նշել է, որ այդ պայմանը Լիբերմանի համար սկզբունքային էր:

Նեթանյահուն նաև նախատել է «Կախոլ-Լավան» դաշինքի առաջնորդներ Բենի Գանցին և Յաիր Լապիդին՝ կառավարություն ձևավորելու վերաբերյալ իսրայելական արաբական կուսակցությունների հետ բանակցություններ վարելու համար: Վարչապետի կարծիքով՝ նրանք այդպիսով խախտել են ավելի վաղ ընտրողներին տված խոստումները:

Նոյեմբերի 21-ի կեսգիշերին ավարտվում է դաշնային կառավարություն ձևավորելու համար օրենքով Գանցին հատկացված 28 օրվա ժամկետը:

Փոխանցում է tass.ru-ն: