20.11.2019 14:24

Շվեդիան փակել է Ջուլիան Ասանժի դեմ բռնաբարության մեղադրանքով գործը

Շվեդիան փակել է Ջուլիան Ասանժի դեմ բռնաբարության մեղադրանքով գործը

Սեռական բռնության մեղադրանքները, որ Շվեդիայում ներկայացվել էին WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, հանվել են: Շվեդական դատախազությունը դադարեցրել է հետաքննությունը, որն սկսվել էր 2010 թվականին:

48-ամյա Ասանժը, որ WikiLeaks կայքում հրապարակել է ԱՄՆ-ի, Բրիտանիայի և այլ պետությունների միլիոնավոր գաղտնի կառավարական փաստաթղթեր, նյութեր Իրաքի պատերազմի մասին և աշխարհի առաջատար տերությունների դիվանագիտական գրագրությունը, այժմ գտնվում է Լոնդոնի Բելմարշ բանտում:

2010 թ. Շվեդիայում Ասանժի դեմ բռնաբարության մեղադրանք էին ներկայացրել երկու կանայք՝ նրան մեղադրելով, իբր, առանց պահպանակի իրենց հետ հարաբերության մեջ մտնելու համար:

Այդ գործի վաղեմության ժամկետն ավարտվել է 2019 թ. օգոստոսին:

Փոխանցում է BBC-ն: