20.11.2019 14:32

Պաղեստինցիները վրդովմունքով են ընդունել հրեական բնակավայրերի ճանաչումը ԱՄՆ-ի կողմից

Պաղեստինցիները վրդովմունքով են ընդունել հրեական բնակավայրերի ճանաչումը ԱՄՆ-ի կողմից

ԱՄՆ-ը փոխել է Հորդանանի Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի վերաբերյալ դիրքորոշումը, ինչն անփոփոխ էր 1978 թվականից:

Պետքարտուղարության ղեկավար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ այդ բնակավայրերի ճանաչումը չի հակասում միջազգային օրենսդրությանը:

ԱՄՆ-ի որոշումը Վաշինգտոնի կողմից Իսրայելին աջակցելու հերթական քայլն է: Ավելի վաղ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն ճանաչել էր Իսրայելի իրավունքը Գոլանի օկուպացված բարձունքներում և դեսպանատունը տեղափոխել էր Երուսաղեմ:

Իսրայելում, բնականաբար, ողջունում են ԱՄՆ-ի որոշումը: Այդ որոշումը յուրօրինակ նվեր է հրեական բնակավայրերի 600 հազար բնակիչներին և վարչապետ Բինիամին Նեթանյահուին, որը դեռ սեպտեմբերի խոստացել էր անեքսիայի ենթարկել այդ տարածքները:

Մինչդեռ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին դատապարտել է ԱՄՆ-ի քայլը և այն անվանել է միջազգային իրավունքին հակասող: Մոգերինիի հայտարարությանը համաձայն են պաղեստինցի առաջնորդները: Նրանց կարծիքով՝ ԱՄՆ վարչակազմը «միջազգային բանաձևերը փոխելու լիազրություն և որակավորում չունի և իրավունք չունի լեգիտիմացնելու իսրայելական բնակավայրերը»:

Փոխանցում է BBC-ն: