21.11.2019 10:00

«Միլանը» բանակցություններ է սկսել Իբրահիմովիչի գործակալի հետ

«Միլանը» բանակցություններ է սկսել Իբրահիմովիչի գործակալի հետ

Իտալական «Միլանի» ղեկավարությունը ցանկանում է պայմանագիր կնքել ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ:

Sky Sport Italia-ի հաղորդմամբ՝ «Միլանի» ղեկավարությունը բանակցություններ է սկսել Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլայի հետ, սակայն կողմերը դեռ որևէ հարցում համաձայնության չեն եկել:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Իբրահիմովիչը միայն «Միլանի» և «Նապոլիի» կողմից առաջարկներ ստանալու դեպքում վերջնական որոշում կընդունի իր ապագայի վերաբերյալ:

Իբրահիմովիչի պայմանագիրը «Լոս Անջելես Գելաքսիի» հետ նախատեսված է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը: Ամերիկյան ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ չի երկարաձգելու շվեդ հարձակվողի պայմանագրի ժամկետը: