21.11.2019 12:00

Պլատինի․ Մբապեն կարող է ցնցող հաջողությունների հասնել

Պլատինի․ Մբապեն կարող է ցնցող հաջողությունների հասնել

Լեգենդար ֆուտբոլիստ Միշել Պլատինին կարծիք է հայտնել ՊՍԺ-ի 20-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի մասին, հաղորդում է Tuttosport-ը:

«Մբապեն կարող է իսկական աստղ դառնալ առաջիկա տարիների ընթացքում։ 

Հասկանալի է, որ բոլորը ուզում են տեսնել Կիլիանին իրենց կազմում։ Չեմ կարող ասել, թե իմ սիրելի ակումբը՝ «Յուվենտուսը», կարո՞ղ է գնել նրան, թե՞՝ ոչ, բայց նրա գինը միայն աճում է»,- ասել է Պլատինին: