21.11.2019 13:29

Օբամեյանգը սպասում է «Բարսելոնային»

Օբամեյանգը սպասում է «Բարսելոնային»

Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը չի շտապում երկարաձգել պայմանագիրը «Արսենալի» հետ, քանի որ սպասում է «Բարսելոնայի» առաջարկին, հաղորդում է իսպանական Sport-ը։

Գաբոնցի հարձակվողի պայմանագիրը «Զինագործների» հետ կնքված է մինչև 2021թ․ ամառ։ «Արսենալը», անգլիական մամուլի հաղորդմամբ, դեռ նախորդ շաբաթ վերսկսել էր նրա հետ բանակցությունները՝ ցանկանալով երկարաձգել պայմանագիրը։ Սակայն, Օբամեյանգը չի պատրաստվում շտապել։

Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնայում» հավանում են Օբամեյանգի խաղը և ցանկություն ունեն նրա շնորհիվ մրցակցություն ստեղծել Լուիս Սուարեսի համար։