21.11.2019 13:09

ԵՄ-ում ԱՄՆ-ի դեսպանի հարցաքննությունը կոնգրեսում տևել է վեց ժամից ավելի

ԵՄ-ում ԱՄՆ-ի դեսպանի հարցաքննությունը կոնգրեսում տևել է վեց ժամից ավելի

Չորեքշաբթի ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովում հարցաքննվել է նախագահ Թրամփի իմպիչմենտի գործով առանցքային վկաներից մեկը՝ ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդը։ Հարցաքննությունը տևել է վեց ժամից ավելի։

Սոնդլենդն աղմկալի հայտարարություն է արել այն մասին, որ Թրամփի հարաբերությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կառուցվել են «ծառայություն՝ ծառայության դիմաց» սկզբունքով։ Այս հայտարարությունը կոնգրեսում նախագահի և հանրապետականների հայտարարությունների ճիշտ հակառակն է և չափազանց բարդացնում է նրանց պաշտպանական գիծը։

Սակայն Սոնդլենդն ապացույցներ չունի, նա օրագիր չի պահել կամ գրառումներ չի արել հանդիպումների ընթացքում և ծառայություններ փոխանակելու մասին հայտարարել է սոսկ որպես ենթադրություն, այլ ոչ թե փաստ։

Այնուամենայնիվ, դեմոկրատներն ավելի են համոզվել, որ իրենք իմպիչմենտի համար ավելի շատ ապացույցներ ունեն, մինչդեռ հանրապետականները պնդել են, որ ոչ մի նոր բան չի ասվել։

Թրամփն ինքը լսումներից հետո հայտարարել է, որ «վհուկների որսին պետք է վերջ տալ»։ «Դա շատ վատ է մեր երկրի համար»,- իր Twitter-ում գրել է նախագահը։

Փոխանցում է BBC-ն։