Հետաքննությունների դաշնային բյուրոն մտադիր է զրուցել ԿՀՎ իրազեկիչի հետ

Wall Street Journal-ը տեղեկացնում է, որ ՀԴԲ-ն ցանկանում է զրուցել ԿՀՎ իրազեկիչի հետ, որի բողոքը Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցի վերաբերյալ դարձել է ամերիկյան նախագահի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու հիմքը։
Թերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԴԲ-ն փորձում է սկզբնական փուլում գտնվող հետաքննության շրջանակներում համագործակցել գանգատի հեղինակի հետ։ Ընդ որում՝ իրազեկիչն ինքը հետաքննության առարկա չէ։
Առայժմ ոչ մի զրույց նախատեսված չէ, նշում է թերթը։
Հայտնի է դարձել, որ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովը մերժել է իմպիչմենտի վերաբերյալ հետաքննության շրջանակներում հարցաքննության կանչելու իրազեկիչին, ինչը պնդում էին հանրապետականները։
Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ իրազեկիչի անունը պետք է բացահայտվի։
Փոխանցում է BBC-ն։