21.11.2019 13:29

Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ

Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ այսօր ցերեկը և վաղը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։

Նոյեմբերի 23-25-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: