21.11.2019 13:37

Արքայազն Էնդրյուն հրաժարվել է իր հանրային լիազորություններից

Արքայազն Էնդրյուն հրաժարվել է իր հանրային լիազորություններից

Բրիտանական արքայազն Էնդրյուն՝ Եղիսաբեթ II թագուհու միջնեկ որդին, հայտարարել է, որ ցած է դնում իր տիտղոսի հետ կապված բոլոր հանրային պարտականությունները։

Արքայազնը նման որոշում է ընդունել Ջեֆրի Էփշթեյնի հետ կապեր ունենալու մեղադրանքների ֆոնին, որը դատապարտվել էր անչափահասներին պոռնկության մեջ ներգրավելու համար։

Արքայազնի որոշման մասին հաղորդվում է Բուքինգհեմյան պալատի տարածած հայտարարության մեջ։

«Վերջին մի քանի օրերին ես հստակ հասկացա, որ այն հանգամանքները, որոնք կապված են Ջեֆրի Էփշթեյնի հետ իմ նախկին շփումներին, լուրջ գործոն են դարձել, ինչը խանգարում է ինչպես իմ ընտանիքի, այնպես էլ շատ բարեգործական կազմակերպությունների աշխատանքին, որոնց աջակցելու համար հպարտ եմ։

Ես Նորին Գերազանցությանը խնդրել եմ  թույլ տալ մոտ ապագայում հեռանալ իմ հանրային պարտականություններից»,- արքայազնի անունից ասվում է հայտարարության մեջ։

«Ես նախկինի պես ցավում եմ Էփշթեյնի հետ իմ կապերի համար։ Նրա ինքնասպանությունը շատ հարցականներ է թողել»,- նշվում է նույն տեղում։

2019 թ․ հուլիսին ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնը ձերբակալվել էր պոռնկություն կազմակերպելու մեղադրանքով։ Մեկ ամիս անց նրան մեռած էին գտել բանտախցում, որտեղ նա սպասում էր իր դատավարությանը։

 Էփշթեյնի մահը համարում են ինքնասպանություն, սակայն հանգամանքների հետաքննությունը շարունակվում է։

Փոխանցում է BBC-ն։