21.11.2019 13:49

Զելենսկին զննել է Ռուսաստանի վերադարձրած նավերը

Զելենսկին զննել է Ռուսաստանի վերադարձրած նավերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Նիկոլաևյան շրջանի Օչակով քաղաք և զննել է Ռուսաստանի վերադարձրած ռազմանավերը։

«Ես շատ ուրախ եմ, որ մեր ռազմանավերն արդեն տեղում են։ Ինչպես և խոստացել էինք, մենք վերադարձրինք մեր նավաստիներին և մեր նավերը»,- ելույթ ունենալով հավաքվածների առջև՝ հայտարարել է Զելենսկին։

Նախագահի հետ միասին՝ նավերը դիմավորել են նաև սեպտեմբերին ազատված տասնյոթ նավաստիները։

Ուկրաինական ռազմանավերը և նրանց անձնակազմերի 24 անդամները Ռուսաստանի իշխանությունների կողմից կալանվել էին Կերչի նեղուցում 2018 թ․ նոյեմբերի 25-ին։

Նավաստիները մեղադրվեցին Ռուսաստանի սահմանն ապօրինի հատելու համար և կալանավորվեցին։ Նրանք Ուկրաինա վերադարձան սեպտեմբերի 7-ին ՝ Մոսկվայի և Կիևի միջև կալանավորների փոխանակման շրջանակներում։

 Նրանց ազատագրումը Զելենսկու նախընտրական խոստումներից մեկն էր։

Փոխանցում է BBC-ն։