21.11.2019 14:33

Հիտլերի իրերի աճուրդը Գերմանիայում զայրացրել է հրեական համայնքին

Հիտլերի իրերի աճուրդը Գերմանիայում զայրացրել է հրեական համայնքին

Չորեքշաբթի Գերմանիայում սկսվել է աճուրդ, որտեղ վաճառվում են Հիտլերի և նրա կնոջ՝ Եվա Բրաունի անձնական իրերը։ Դա հարուցել է Եվրոպական հրեական ընկերության զայրույթը։

Աճուրդային լոտերի թվում են՝ Հիտլերի ցիլինդրը (նախնական գինը՝ 50 հազար եվրո), «Իմ պայքարը» («Mein Kamph») աշխատությունը՝ արծաթազօծ կազմով, Եվա Բրաունի սև զգեստը և նրա անվանական կնիքը։

Եվրոպական հրեական ընկերությունը աճուրդի կազմակերպիչներին՝ Մյունխենում գտնվող Hermann Historica աճուրդային տանը խնդրել է չեղարկել աճուրդը։

Հրեական ընկերության գլխավոր տնօրեն, ռաբբի Մենահեմ Մարգոլինը հայտարարել է, որ չի կարելի փող աշխատել այն իրերով, որոնք, այլաբանորեն՝ ներծծված են արյամբ, առավել ևս՝ Գերմանիայում։ Նրա կարծիքով՝ աճուրդի դրված իրերը պատմական մեծ արժեք չունեն, և արդյունքում՝ դրանք ձեռք կբերեն նրանք, ովքեր մինչ օրս հավատարիմ են նացիստական գաղափարախոսությանը։

«Ես գիտեմ, որ նացիստներին պատկանող իրերի վաճառքն ու գնումը արգելված չէ։ Սա իրավաբանական խնդրանք չէ, այլ մարդկային։ Դուք սխալ եք վարվում»,- ասել է ռաբբին։

Փոխանցում է BBC-ն։