21.11.2019 15:01

Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին

Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին

Իրանում Բողոքի ցույցերը դավադրության արդյունք են՝ տարածաշրջանային դերակատարների, ինչպես նաև Միացյալ Նահանգների մասնակցությամբ։

Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել կառավարության նիստում Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։

«Ցուցարարները կազմակերպված էին, զինված և հստակ հետևում էին այն սխեմային, որը մշակվել էր տարածաշրջանի մյուս պետությունների, ինչպես նաև սիոնիստների և ամերիկացիների կողմից։ Ես կարծում եմ, որ սա իրանցի ժողովրդի ևս մի մեծ հաղթանակն էր»,- ասել է Ռոուհանին։

Մինչդեռ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդել է առնվազն 106 զոհերի մասին ամբողջ Իրանի տարածքում։ Իշխանություններն այդ տվյալները կեղծ են համարում։

Բողոքի ցույցերն Իրանում բռնկվել են անցյալ շաբաթ օրը՝ երկրում ստեղծված տնտեսական իրավիճակում բենզինի գների բարձրացման պատճառով։ Նույն ժամանակ էլ կառավարությունը դադարեցրել է ինտերնետի աշխատանքը։ Ձերբակալվածների, վիրավորների և զոհերի մասին պաշտոնական լրատվություն չկա։

Փոխանցում է euronews-ը։