21.11.2019 15:36

Քիսինջեր. Չինաստանն ու ԱՄՆ-ը սառը պատերազմի «նախալեռներում» են

Քիսինջեր. Չինաստանն ու ԱՄՆ-ը սառը պատերազմի «նախալեռներում» են

Չինաստանը և Միացյալ Նահանգները դեռ սառը պատերազմի «նախալեռներում» են և հավանաբար՝ դեռ կարող են հաղթահարել լարվածությունը։

Այս մասին հինգշաբթի Պեկինում, Ինովացիոն տեխնիկայի համաժողովում ( New Economy Forum) հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական և նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։

«Իմ կարծիքով՝ շատ կարևոր է, որ համեմատական լարվածության շրջանին հաջորդեն դրա քաղաքական պատճառներն ընբռնելու՝ վառ արտահայտված ջանքերը, ինչպես նաև երկու կողմերի կամքը՝ հաղթահարելու դրանք,- ասել է Քիսինջերը։- Մենք դեռ հեռու ենք նրանից, թե արդեն շատ ուշ է, որովհետև մենք ընդամենը սառը պատերազմի նախալեռներում ենք»։

Այն հարցին, թե արդյոք Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները նման են ԽՍՀՄ-ի և Միացյալ Նահանգների միջև սառը պատերազմ սկսվելու իրավիճակին, Քիսինջերը պատասխանել է, թե «ԱՄՆ-ը և Չինաստանը իրենց մասշտաբներով գերազանցում են Խորհրդային Միությանը և Ամերիկային»։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները և Չինաստանը աշխարհի երկու խոշորագույն տնտեսություններն են, որոնք խրվել-մնացել են երկարատև առևտրային պատերազմի մեջ։

«Բոլորն էլ գիտեն, որ այն առևտրային բանակցությունները, որոնք, ես հուսով եմ, հաջողություն են ունենալու, մեծ քաղաքական բանավեճի  ընդամենը  փոքր սկիզբը կլինեն, ինչը, հուսով եմ, կլինի»,- ամփոփել է Քիսինջերը։

Փոխանցում է tass.ru-ն: