22.11.2019 09:34

Դեւիսի Գավաթ․ Նադալը 15 տարի չի պարտվել Իսպանիայի հավաքականում

Դեւիսի Գավաթ․ Նադալը 15 տարի չի պարտվել Իսպանիայի հավաքականում

Թենիսի Իսպանիայի հավաքականի առաջատար Ռաֆայել Նադալը 25-րդ անընդմեջ հաղթանակն է տարել մենախաղում ազգային թիմի հետ։

Դեւիսի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցաշարում իսպանացիները 2։1 հաշվով հաղթել են  Ռուսաստանի թիմին։ Նադալը 6:3, 7:6(7) հաշվով առավելության է հասել Կարեն Խաչանովի նկատմամբ։

Մենախաղում Նադալը Իսպանիայի հավաքականում չի պարտվել արդեն 15 տարի։ Նախորդ անգամ նա պարտություն է կրել չեխ Իրժի Նովակից։