22.11.2019 10:30

Բեքհեմի ակումբը 5 ֆուտբոլիստ է ձեռք բերել

Բեքհեմի ակումբը 5 ֆուտբոլիստ է ձեռք բերել

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության նորեկ «Ինտեր Մայամին» պայմանագիր է կնքել 5 ֆուտբոլիստի հետ, տեղեկացնում է Sport.es-ը:

«Ինտեր Մայամիի» կազմը համալրել են ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Բեն Սուետը, Ալվաս Պաուելը, Լի Նգուենը, Լուիս Արգուդոն և Բրայան Մերեդիտը:

«Ինտեր Մայամին» ՄԼՍ-ում իր մրցելույթները կսկսի 2020 թվականի հունվարից:

ՄԼՍ-ի առաջնության մեկնարկելիք մրցաշրջանում «Ինտեր Մայամիի» առաջին մրցակիցը կլինի «Լոս Անջելես Գելաքսին»: