22.11.2019 11:00

Ժերար Պիկե․ Կարիերաս կավարտեմ «Բարսելոնայում»

Ժերար Պիկե․ Կարիերաս կավարտեմ «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» 32-ամյա իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, որ կարիերան կավարտի կատալոնական ակումբում։

«Ես «Բարսելոնայում» կխաղամ մինչեւ 2022 թվականը եւ այստեղ էլ կավարտեմ կարիերաս։ Եթե մինչեւ այդ չկարողանամ պատշաճ մակարդակի խաղ ցուցադրել, ավելի շուտ կավարտեմ կարիերաս»,- Պիկեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Պիկեն 1997-2004-ին հանդես է եկել «Բարսելոնայի» երիտասարդական թիմում, ապա տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։ 2008-ին կատալոնական ակումբ վերադառնալուց հետո նա մշտական տեղ ունի առաջին թիմում։

Պիկեն «Բարսելոնայի» հետ դարձել է Իսպանիայի 8-ակի չեմպիոն, 6-ական անգամ հաղթել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում եւ սուպերգավաթում, 3-ական անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի սուպերգավաթի եւ աշխարհի ակումբային առաջնության հաղթող։