22.11.2019 13:30

Մխիթարյան. Իտալիայում ինձ շատ բան հիշեցնում է Հայաստանը

Մխիթարյան. Իտալիայում ինձ շատ բան հիշեցնում է Հայաստանը

«Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը գոհ է, որ այժմ խաղում է Սերիա Ա-ում:

Հենրիխ Մխիթարյանը խոսել է Իտալիայի և Հայաստանի միջև եղած նմանությունների մասին.

-Ինձ  ամեն ինչ դուր է գալիս Իտալիայում. այստեղ  կան շատ հարմարավետ պայմաններ ապրելու և աշխատելու համար: Իմ ակումբը մեծ պատմություն ունի, դա ինձ ավելի պատասխանատու է դարձնում իմ պարտականությունների կատարման հարցում:

Դրական կողմերից ես ուզում եմ առանձնացնել նաև  կլիման: Ինչ-որ բան ինձ հիշեցնում է Հայաստանի մասին: Այստեղ տարեկան 300 օր արևային եղանակ է: Եվ իսկապես, իտալացիները շատ ընդհանրություններ ունեն հայերի հետ: Նրանք նույնքան ուրախ են, և երկու երկրների բնակիչների մտածելակերպը շատ նման է:

Ինձ հաջողվել է հարմարվել Հռոմի ամեն ինչին, սովորել եմ իմ նոր միջավայրին, – ասել է Հենրիխ Մխիթարյանը: