22.11.2019 12:56

Իմպիչմենտ. Թրամփը պնդում է հարցի քննարկումը փոխանցել Սենատին

Իմպիչմենտ. Թրամփը պնդում է հարցի քննարկումը փոխանցել Սենատին

Հինգշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործով ցուցմունք են տվել Ռուսաստանի հարցերով նախագահի նախկին խորհրդական Ֆիոնա Հիլը և Կիևում ԱՄՆ դեսպանատան աշխատակից Դևիդ Հոլմսը:

Թրամփի կարծիքով՝ իմպիչմենտի գործը պետք է քննվի Սենատում: Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Գիդլին Fox News հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ նախագահը ողջունում է հարցի քննարկումը վերին պալատում և ակնկալում է այնտեղ որպես վկա տեսնել հայր և որդի Բայդեններին, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆին:

«Եթե Ներկայացուցիչները պալատը պետք է շարունակի այս սրիկայությունը, պետք է շարունակի ամերիկյան ժողովրդի վզին փաթաթել այս կեղծ, ապօրինի գործընթացը, ապա նախագահն ուզում է գնալ Սենատ և գործընթաց է ցանկանում», - ասել է Գիդլին:

Եթե Ներկայացուցիչների պալատը իմպիչմենտ հայտարարի նախագահին, ապա նրան ներկայացված մեղադրանքները փոխանցվում են Սենատին, որտեղ, ըստ էության, դատական գործընթաց է սկսվում: Որպեսզի իմպիչմենտը կայանա, անհրաժեշտ է սենատորների ձայների առնվազն մեկ երրորդը: Հանրապետականները վերահսկում են Սենատը, ուստի ներկա դասավորության պայմաններում վերին պալատի կողմից իմպիչմենտ հայտարարելու հավանականությունը շատ փոքր է:

Փոխանցում է BBC-ն: