22.11.2019 13:15

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուին կոռուպցիայի մեղադրանք է ներկայացվել

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուին կոռուպցիայի մեղադրանք է ներկայացվել

Իսրայելի գլխավոր դատախազությունը պաշտոնական մեղադրանքներ է ներկայացրել վարչապետ Բինիամին Նեթանյահուին: Նրան մեղադրում են կաշառակերության, խարդախության և վստահությունը չարաշահելու մեջ:

Նեթանյահուն հերքում է բոլոր մեղադրանքներն իր հասցեին, նա դրանք անվանել է հեղաշրջման փորձ: Ներթանյահուն հայտարարել է, որ «վհուկների որսի» զոհ է դարձել իր ընդդիմախոսների և ԶԼՄ-ների կողմից և այդ մեղադրանքների պատճառով պաշտոնը լքել մտադիր չէ:

Սա Իսրայելի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գործող վարչապետին մեղադրանքներ են ներկայացվում: Նեթանյահուն 30 օր ժամանակ ունի՝ համոզելու խորհրդարանին, որ իրեն իմունիտետ տրամադրեն քրեական հետապնդումից:

Սակայն մեղադրանքները կարող են նաև այլ կերպ ազդել 70-ամյա Նեթանյահուի կարիերայի վրա: Նեթանյահուի հիմնական մրցակից Բենի Գանցի «Կախոլ-Լավան» կուսակցությունը վաղուց է հայտարարում, որ երկիրը չի ցանկանում վարչապետի պաշտոնում տեսնել կոռուպցիայի մեջ մեղադրվող մարդու:

Փոխանցում է BBC-ն: