22.11.2019 14:04

Թրամփի իմպիչմենտը ստվերել է դեմոկրատների բանավեճերը

Թրամփի իմպիչմենտը ստվերել է դեմոկրատների բանավեճերը

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի հավանական թեկնածուների բանավեճերի հերթական ռաունդն անցել է իմպիչմենտի գործով լսումների ֆոնին, որոնց վրա է սևեռված ամերիկացիների ուշադրությունը։ Հավանական թեկնածուները ավելի շատ ոչ թե բանավիճել են, այլ ներկայացրել իրենց ծրագրերն ու քննադատել Թրամփին։

Թեև բանավեճին ներկա է եղել տասը քաղաքական գործիչ, սակայն առաջատարները, հարցումների համաձայն՝ չորսն են․ սենատորներ Բեռնի Սանդերսը և Էլիզաբեթ Ուորենը, նախկին փոխնախագահ  Ջո Բայդենը և Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաքի քաղաքապետ Փիթ Բութիջիչը։

Բացարձակ առաջատար լինելու մասին խոսելը դեռ վաղ է։ Համազգային մասշտաբով՝ քառյակը եզրափակում է Բութիջիչը, նույն ինքը՝ «քաղաքապետ Փիթը», սակայն նրա վարկանիշն էլ վերջին շաբաթներին կտրուկ աճել է։ Երկու հարցումների արդյունքներով՝ նա առաջին տեղ է դուրս եկել Այովայում և Նյու Հեմփշիրում՝ այն նահանգներում, որտեղ փրայմերիզներն ու ներկուսակցական քվեարկություններն առաջինն են լինում։

37-ամյա Բութիջիչը ծառայել է ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ում, նա սիրում է շեշտել, որ ինքը բացահայտ գեյ է և հավատացյալ քրիստոնյա։

Փոխանցում է BBC-ն։