22.11.2019 14:13

Իսրայել․ Նեթանյահուն պատասխանում է գլխավոր դատախազի հարցերին

Իսրայել․ Նեթանյահուն պատասխանում է գլխավոր դատախազի հարցերին

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն պատասխանել է գլխավոր դատախազ Աբիհայեմ Մանդելբլիտի կողմից իրեն ներկայացված՝ կաշառակերության, խարդախության և, ինչպես նշել է իրավաբանը՝ «հանրային վստահությունը չարաշահելու» մեղադրանքներին։

«Այս երեկո մենք ականատես դարձանք կառավարության գործող ղեկավարին տապալելու փորձի, ինչը հիմնված է կեղծ ապացույցների և հետաքննության կողմից քաղաքական պատվեր կատարելու մեթոդների վրա։ Մենք մտադիր չենք հաջողելու թեկուզ մի փոքր հնարավորություն տալ նրանց։ Ես շարունակում եմ իմ աշխատանքը օրենքի նորմերին համապատասխան, գիտակցելով իմ վրա դրված պատասխանատվությունն ամբողջությամբ, հանուն մեր ապագայի և մեր անվտանգության»,- ժողովրդին ուղղված կոչում ասել է վարչապետը։

Նեթանյահուն երկու արտահերթ ընտրություններից հետո, երբ ոչ մի կուսակցություն կնեսետում բավարար մեծամասնություն չստացավ, շարունակում է լինել գործող վարչապետը։ Ո՛չ նա, ո՛չ էլ նրա հիմնական մրցակից Բենի Գանցը չկարողացան կոալիցիոն կառավարություն ձևավորել։

Երկրի նախագահ Ռեուվին Ռիվլինը հաջորդ երեք շաբաթում կոալիցիոն կառավարություն ձևավորելու իրավունքը փոխանցել է  կնեսետի պատգամավորներին, քանի որ կենտրոնամետների առաջնորդ Բենի Գանցը Ռիվլինին է վերադարձրել կառավարություն ձևավորելու մանդատը։ Եթե սեպտեմբերի 17-ին անցկացված ընտրություններից հետո կառավարություն ձևավորելու՝ թվով երրորդ փորձն անհաջողության մատնվի, ապա Իսրայելում նոր ընտրություններ կանցկացվեն առաջիկա 90 օրերի ընթացքում։

Փոխանցում է euronews-ը։