22.11.2019 14:50

Հունաստանը՝ ապաստան «գյուլենականների» համար

Հունաստանը՝ ապաստան «գյուլենականների» համար

Թուրքիայում մոտավորապես 150 հազար մարդ կորցրել է աշխատանքը՝ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման հետ կապերի կասկածանքով։

Հետապնդումներից խուսափելու համար շատերը գերադասել են փախչել երկրից, նրանցից ոմանք՝ Հունաստան։

«Երբ մենք հատում էինք Թուրքիայի և Հունաստանի միջև սահմանային Եվրոս գետը, շատ մութ էր, և մենք ստիպված էինք գրկել մեր դստերը, ու մեր բոլոր իրերը կորցրինք։ Երբ հասանք Սալոնիկ, ոչինչ չունեինք»,- պատմել է փախստականներից մեկը, որ ուսուցչուհի է եղել։ Նա լրագրողին նաև հայտնել է, որ ինքն ու իր ամուսինը, որը նույնպես ուսուցիչ էր, 2016 թ․ ռազմական հեղաշրջման ժամանակ իրենց աշակերտներին հորդորել են հանգստություն պահպանել։ Բայց, այնուամենայնիվ, նրանք կորցրել են աշխատանքը և կանգնել դատարանի առաջ։

«Կարծում եմ՝ Թուրքիայում անկախ դատական արդարադատություն գոյություն չունի»,- պատմել է մեկ տարի բանտում անցկացրած նախկին ուսուցչուհին։

Պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում առնվազն 77 հազար մարդ բանտ է ընկել «ահաբեկչության կասկածանքով»։

Սալոնիկը անվտանգ վայր է դարձել ոչ միայն այս ընտանիքի համար։

Փոխանցում է euronews-ը։