25.11.2019 14:25

Ընտրական համակարգի վերաբերյալ հանրաքվեն Վրաստանում կանցկացվի 2020 կամ 2021 թթ.

Ընտրական համակարգի վերաբերյալ հանրաքվեն Վրաստանում կանցկացվի 2020 կամ 2021 թթ.

Վրաստանում խորհրդարանական ընտրություններում խառը ընտրակարգից մեծամասնական համակարգի անցնելու հարցով հանրաքվե տեղի կունենա 2020 կամ 2021 թվականին:

Այդ մասին երկուշաբթի ճեպազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:

«Խորհրդարանում կա մեծամասնականների խումբ, որը հանդես է եկել մեծամասնական ընտրակարգի անցնելու նախաձեռնությամբ: Քննարկումների արդյունքում մենք նրանց համոզեցինք, որ մինչև 2020 թ. ընտրությունները չենք կարողանա քննել ոչ մի նախաձեռնություն, բայց պայմանավորվեցինք, որ նրանք կշարունակեն աշխատել այդ ուղղությամբ, սակայն պայմանով, որ ընտրական բարեփոխումների հարցը կդրվի ժողովրդական քվեարկության (պլեբիսցիտի)՝ 2020 թ. խորհրդարանակն ընտրությունների կամ 2021 թ. տեղական ընտրությունների օրը»,- ասել է Կալաձեն:

Մեծամասնական ընտրակարգի անցնելու գաղափարը պատկանում է «Վրացական երազանքի» խորհրդարանական պատգամավոր Դմիտրի Խունդաձեին:

Վրաստանում ընտրական համակարգի փոփոխության մասին խոսակցությունները շարունակվում են ԽՍՀՄ փլուզումից ի վեր: Թեման նոր զարգացում  ունեցավ այն բանից հետո, երբ նոյեմբերի 14-ին խորհրդարանը չպաշտպանեց 2020 թ. համամասնական ընտրակարգի անցնելու նախաձեռնությունը: Օրինագծին կողմ քվեարկեց 101 պատգամավոր՝ անհրաժեշտ 113-ից: Հիմնականում փոփոխություններին դեմ հանդես եկան մեծամասնականները իշխող կուսակցությունից:

Փոխանցում է tass.ru-ն: