ԶԼՄ. Թուրքիան սկսում է C-400 համակարգերի փորձարկումը

Թուրք զինվորականները երկուշաբթի սկսում են Ռուսաստանի Դաշնությունից գնած C-400 ռադիոտեղորոշիչ համակարգերի փարձարկումները:
Այդ մասին հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ թեստային փորձարկումներն անցկացվում են Անկարայի մերձակայքում, Մյուրտեդ ավիաբազայում: Դրա համար օդ կբարձրացվեն տարբեր օդանավեր, այդ թվում՝ F-16 կործանիչներ:
Թուրք մասնագետները ստուգելու են հրթիռազենիթային համակարգերի և օդանավերի միջև հաստատված կապերը:
Փոխանցում է tass.ru-ն: