26.11.2019 12:41

Ընդդիմության ցույցերը Թբիլիսիում

Ընդդիմության ցույցերը Թբիլիսիում

Հազարավոր մարդիկ Թբիլիսիում դուրս են եկել փողոց՝ կառավարության հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով:

Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել էր, որ չնայած հանրահավաքներին և 2020 թ. խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգին անցնելու կոչերին՝ այդ հարցը չի քննարկվում, և եկող տարի քվեարկությունը կկատարվի ավանդական՝ խառը ընտրակարգով:

Բողոքի ակցիայի մասնակիցները մտադիր են հավաքվել խորհրդարանի շենքի մոտ և խոչընդոտել այսօր խորհրդարանի լիագումար նիստի անցկացումը:

Իշխող կուսակցությունում հայտարարել են, որ ոստիկանությունը պարտավոր է թույլ չտալ պետական հիմնարկի արգելափակումը:

Փոխանցում է euronews-ը: