26.11.2019 13:04

Թուրքիայում ևս189 մարդու ձերբակալման օրդեր են տվել

Թուրքիայում ևս189 մարդու ձերբակալման օրդեր են տվել

Թուրքիայի դատախազական մարմինները  2016 թ. հուլիսին պետական հեղաշրջման կազմակերպման մեջ կասկածվող «ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) անդամների դեմ գործողության շրջանակներում  ևս189 մարդու ձերբակալության օրդեր են տվել:

Ինչպես երեքշաբթի հաղորդել է Huberturk հեռուստաալիքը, կասկածյալների մեջ հարյուրից ավելին զինվորականներ են:

Ոստիկանությունը միաժամանակ գործողություններ է սկսել հանրապետության 35 գավառներում: Բացի զինվորականներից՝ ձերբակալման օրդեր է տրվել նաև այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում են գրագրությունը գաղտնագրելու համար նախատեսված ByLock շարժական հավելվածն օգտագործելու մեջ: Այդ ծրագրից, ինչպես հայտարարում են Անկարայում, օգտվում են FETO-ի կողմնակիցները՝ իրենց գործողությունները նախապատրաստելու և համակարգելու նպատակով:

Կասկածյալների թվում են նաև, այսպես կոչված՝ FETO-ի ներքին իմամները: Դրանք այն մարդիկ են, ովքեր զբաղվում են հավաքագրված զինվորականների և խմբավորման՝ բանակային կառույցներից դուրս գտնվող բջիջների միջև գործողությունների համակարգմամբ:

Փոխանցում է tass.ru-ն: