26.11.2019 14:30

Ալբանիայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ

Ալբանիայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ

Երեքշաբթի գիշերը Ալբանիայում տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի արդյունքում զոհվել է առնվազն յոթ մարդ, 325 հոգի տուժել են:

Այդ մասին հաղորդել է ալբանական Koha Jone թերթը՝ հղում անելով երկրի առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությանը:

Թերթի տվյալներով՝ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Փրկարար ծառայություններն ընդհանուր առմամբ մոտավորապես 400 զանգ են ստացել՝ օգնության խնդրանքով:

Ալբանիայի իշխանությունները որոշում են կայացրել հանրապետության երեք քաղաքներում հետաձգել պարապմունքները ուսումնական հաստատություններում:

Փոխանցում է tass.ru-ն: