26.11.2019 15:20

ՄԱԿ. Փարիզի պայմանագրի ձախողման դեպքում Երկրի վրա ջերմաստիճանը կբարձրանա

ՄԱԿ. Փարիզի պայմանագրի ձախողման դեպքում Երկրի վրա ջերմաստիճանը կբարձրանա

Այս հարյուրամյակի վերջին Երկրի վրա ջերմաստիճանը կարող է բարձրանալ 3,4-3,9 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի, եթե չձեռնարկվեն կլիմայի հարցերով Փարիզյան պայմանգրով նախատեսված քայլերը՝ ջերմոցային գազերը մթնոլորտ արտանետելու վերաբերյալ:

Այդ մասին ասվում է երեքշաբթի Ժնևում հրապարակված՝ շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագրի ամենամյա զեկույցում:

Որպեսզի Երկրի վրա այս հարյուրամյակի վերջին ջերմաստիճանի բարձրացումը չանցնի 2 աստիճանից՝ ըստ Ցելսիուսի, անհրաժեշտ է մինչև 2030 թ. արտանետումները կրճատել 25 %-ով, իսկ տաքացումը մեկուկես աստիճանով սահմանափակելու համար դրանք պետք է կրճատել 55%-ով: Դա նշանակում է, որ 2020 թվականից մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումը պետք է կրճատվի տարեկան 2,7 %-ով կամ, համապատասխանաբար՝ 7,6 %-ով:

Կլիմայի հարցերով Փարիզյան պայմանագիրը կնքվել է 2015 թ. դեկտեմբերի 12-ին, միջազգային գագաթնաժողովում: Մասնակիցները պայմանավորվել են թույլ չտալ մոլորակում մինչև 2100 թվականը միջին ջերմաստիճանի բարձրացումը  2 աստիճանից ավելի՝ մինչարդյունաբերական դարաշրջանի ցուցանիշի համեմատ:

Փոխանցում է tass.ru-ն: