26.11.2019 15:01

Մալիում ուղղաթիռների բախման արդյունքում զոհվել են ֆրանսիացի զինվորականներ

Մալիում ուղղաթիռների բախման արդյունքում զոհվել են ֆրանսիացի զինվորականներ

Մալիում ռազմական գործողությունների ընթացքում բախվել են երկու ուղղաթիռներ, ինչի արդյունքում զոհվել են ֆրանսիացի 13 զինվորականներ, հաղորդել են Ելիսեյան պալատում:

Աղետը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ի երեկոյան:  Ուղղաթիռների բախման պատճառները չեն հաղորդվում:

Զոհված զինվորականները ծառայել են ցամաքային զորքերում, նրանք մասնակցել են ծայրահեղականների դեմ մղվող գործողություններին:

Ֆրանսիական քանակակազմի հիմնական խնդիրը Մալիում  աջակցությունն է տեղական ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում: 2012 թվականից այստեղ շարունակվում են զինված ընդհարումները, այն բանից հետո, երբ երկրի հյուսիսային հատվածը հայտնվել է իսլամիստների վերահսկողության տակ: Ֆրանսիան Մալիի բանակին օգնում է տարածքը խլել անջատողականներից:

Փոխանցում է Interfax-ը: