26.11.2019 15:56

Հոնկոնգի ղեկավարը բացառել է զիջումները ցուցարարներին

Հոնկոնգի ղեկավարը բացառել է զիջումները ցուցարարներին

Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամը երեքշաբթի խոստացել է «լրջորեն արձագանքել» բնակիչների կարծիքներին, որոնց բացարձակ մեծամասնությունը կիրակի օրը կայացած շրջխորհուրդների ընտրություններում քվեարկել է ընդդիմադիր թեկնածուների օգտին:

Միևնույն ժամանակ՝ Լամը բացառել է ցուցարարների պահանջները կատարելու հարցում հետագա զիջումների հնարավորությունը: «Բոլորն ուզում են վերադառնալ նորմալ կյանքի, և դա պահանջում է մեզնից յուրաքանչյուրի համաձայնեցված ջանքերը»,- նշել է նա:

Լամը նաև բացառել է հանրության շրջանում լարվածությունը նվազեցնելու նպատակով զիջումների գնալը: Նա շեշտել է, որ սեպտեմբերին արդեն հայտարարվել է իրավախախտներին մայրցամաքային Չինաստանին արտահանձնելու վերաբերյալ օրինագիծը ետ կանչելու մասին, ինչի պատճառով ամառվանից սկսվել են բողոքի ցույցերը:

Փոխանցում է tass.ru-ն: