27.11.2019 11:40

Հոնկոնգում առաջին անգամ Ամանորյա շքերթ տեղի չի ունենա

Հոնկոնգում առաջին անգամ Ամանորյա շքերթ տեղի չի ունենա

Լուսնային օրացույցով Նոր տարվա ավանդական փողոցային շքերթը, որը Հոնկոնգում նախատեսվում է հունվարի 25-ին, չեղարկվել է անվտանգության նկատառումներով:

Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Հոնկոնգի կառավարության Զբոսաշրջության վարչության գործադիր տնօրեն Դեյն Չենը:

Նրա խոսքով՝ նման զանգվածային միջոցառման անցկացումը մի քաղաքի փողոցներում, որտեղ արդեն մի քանի ամիս բողոքի ցույցեր են տեղի ունենում արմատական ցուցարարների մասնակցությամբ, «չափազանց վտանգավոր է»:

Սա Հոնկոնգում փողոցային շքերթի չեղարկման առաջին դեպքն է՝ 1996 թվականին դրա մեկնարկից ի վեր: Ամեն տարի այդ վիթխարի արարողությունը հարյուր հազարավոր հանդիսատեսներ է ունենում:

Փոխանցում է tass.ru-ն: